arm
rus
|
||
|
|
Շենքը գտնվում է Կոմիտաս 32/8 հացսեում: 16 հարկանի այս շենքի 3 հարկը ստորգետնյա են և նախատեսված են հարմարավետ ավտոկայանատեղերի համար: Շենքի առաջին հարկը նախատեսված է ընդհանուր օգտագործման տարածքներ բնակիչների առօրյան հարմարավետ դարձնելու համար: Ընդհանուր օգտագործման տարածքները իրենց մեջ ընդգրկում են կահավորված նախասրահ, միջոցառումների համար նախատեսված սրահ , մինիմարկետ և այլն: Շենքում նախատեսված է լվացքատուն, ջրի համար տեղադրված են լինելու բաքեր և պոմպեր, առանձին հոսանքի աղբյուր վերելակների և ընդհանուր օգտագործման տարածքների անխափան աշխատանքը ապահովելու համար: Երեխաների համար ընդարձակ խաղահրապարակ: Շենքում գործելու է 2 մարդատար վերելակ` յուրաքանչյուրը նախատեսված 8 հոգու համար: Երկրորդ հարկից սկսվում է բնակելի համալիրը: Բնակարանների բարձրությւոնը 3մ.: Շինությունը համապատասխանում է ՀՀ-ում գործող քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային նորմերին: Շենքն ունի 9 բալ սեյսմակայունություն: Շենքի կառուցման համար ընտրված է երկաթ-բետոնե մոնոլիտե ծածկերով կարկասային համակարգ` անհրաժեշտ կոշտ պատերի համադրությամբ: Շենքի առանցքային պատերը նախատեսված են կանոնավոր պեմզաբլոկների շարվածքով: Շենքի արտաքին երեսպատումն իրականացվելու է հայկական բնական քարե սալերով: Շինարարության ավարտը նախատեսված է 2009թ. դեկտեմբերին:
|
|