"ՄԼԼ Դիվելոփմենտս" ՓԲԸ հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերության նպատակն է կառուցել ժամանակակից բազմաբնակարանային շենքեր, որոնք կառանձնանան հայաստանյան շուկայում առկա նորակառույց բնակելի շենքերից առաջին հերթին իրենց ճարտարապետական լուծումներով, հարմարավետությամբ և հուսալիությամբ: "ՄԼԼ Դիվելոփմենտս"-ի բաժնետերերն են "ՄԼԼ Մոթորս"-ը և "ՄԼԼ Ինդասթրիզ"-ը, որոնք և իրականացնում են կառուցապատումը: "ՄԼԼ Մոթորս"-ը "Կամազ" և "Կոմացու" ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: "ՄԼԼ Ինդասթրիզ"-ը իր ուրույն տեղն է զբաղեցնում լավագույն շինարարական կազմակերպությունների մեջ Հայաստանում: Հենց այս ընկերությանն են վստահել այնպիսի շինարարություններ, ինչպիսին են` ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում, "Արարատ" բնակելի համալիրը Սոսե փողոցում, "Կասկադ" բնակելի համալիրի շինարարությունը Դեմիրճյան փողոցում և այլն:
|
|